Անցնել բովանդակությանը

Հոդված 29.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29.1

Պետական հսկողությունը (վերահսկողությունը) Միության մաքսային սահմանին

(29.1-րդ հոդվածը լրաց. ԵՎՏՄԱՊ 31.03.22 արձանագրություն)

1. Միության մաքսային սահմանը հատելիս անդամ պետությունների պետական սահմաններով անցման կետերում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերում անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվում է հսկողություն (վերահսկողություն) (մաքսային, տրանսպորտային, սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային և պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակներ)՝ սույն պայմանագրին, Միության իրավունքի կազմում ընդգրկվող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

2. Հանձնաժողովի ակտերով կարող են սահմանվել անդամ պետությունների պետական սահմաններով անցման կետերում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերում սույն պայմանագրին, Միության իրավունքի կազմում ընդգրկվող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի համապատասխան իրականացվող մաքսային, տրանսպորտային (ավտոմոբիլային), սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, կառույցների, սենքերի, բաց հրապարակների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ։

Բաժին VII

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։