Անցնել բովանդակությանը

Հոդված 61

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 61

Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը

1. Անդամ պետություններն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն, որն ուղղված է անդամ պետության քաղաքացիների շահերը տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից պաշտպանելու նպատակով հավասար պայմաններ ստեղծելուն։

2. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումն ապահովվում է սույն Պայմանագրին և սպառողների իրավունքների պաշտպանության մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն Պայմանագրի 13-րդ հավելվածով սահմանված սկզբունքների հիման վրա։

3. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման շրջանակներում Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիր, որը հաստատվում է Միջկառավարական խորհրդի կողմից։

4. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման մոնիթորինգ։

(61-րդ հոդվածը լրաց. ԵՎՏՄԱՊ 25.05.23 արձանագրություն

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ

Բաժին XIII

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։