Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Մասնավոր պահնորդական կազմակերպության հատուկ միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Մասնավոր պահնորդական կազմակերպության հատուկ միջոցները

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ իրականացնելիս իրավունք ունի օգտագործելու զրահաբաճկոն, սաղավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ, պահնորդական շներ:

2. Յուրաքանչյուր մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող հատուկ միջոցների տեսակը, քանակը սահմանվում են ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` հիմք ընդունելով հատուկ միջոցների գործադրման պատրաստություն անցած պահնորդների (թիկնապահների) թիվը:

3. Հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(16-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-494-Ն, լրաց. 18.04.25 ՀՕ-93-Ն)

(18.04.25 ՀՕ-93-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։