Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, ինչպես նաև տուրքերին համարժեք ներգործություն ունեցող հարկեր և գանձումներ, քանակային սահմանափակումներ ներմուծվող և/կամ արտահանվող այն ապրանքների վրա, որոնք ծագել են մեկ Կողմի պետությունում և նախատեսված են մյուս Կողմի մաքսային տարածքի համար: Բացառությունները տվյալ առևտրական ռեժիմից ապրանքների համաձայնեցված անվանացանկով, ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին Արձանագրությամբ:
2. Համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, Կողմերը, համաձայնության դեպքում, կմշակեն և կհամաձայնեցնեն ազատ առևտրի ռեժիմից հանումների ընդհանուր ցանկը:
3. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում Կողմերի պետություններում ծագած ապրանքների տակ հասկացվում են 1993 թ. սեպտեմբերի 24-ի` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ընդունված ապրանքների ծագման երկրի սահմանման Կանոններին համապատասխանող ապրանքները: