Հոդված 10. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 10. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է տրամադրեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին, ըստ նրանց տրամաբանական պահանջի, վիճակագրական տվյալներ առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սահմանված երթուղով իրականացվող փոխադրումների տարողության մասին: Այդ տվյալները պետք է պարունակեն տեղեկություններ նշանակված ավիաընկերության կողմից պայմանավորված չվագծերով իրականացվող փոխադրումների ծավալների մասին: