Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԼԻԱԶՈՐՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԼԻԱԶՈՐՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի, գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, նշանակել ավիաընկերություն` սահմանված երթուղով համաձայնեցված չվագծերի շահագործման նպատակով և դադարեցնել կամ չեղյալ հայտարարել նման նշանակումը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նյութական սեփականությունը կամ դրա վերահսկողությունը պետք է պատկանի այդ Պայմանավորվող կողմերին կամ նրանց քաղաքացիներին:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել կատարել այն օրենքներով և իրավունքներով սահմանված պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից տրամաբանորեն կիրառվում են միջազգային չվագծերը շահագործողների նկատմամբ:

4. Այսպիսի նշանակումը ստանալուց հետո մյուս Պայմանավորվող կողմը պետք է, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, առանց ուշացման, թռիչքների համապատասխան թույլտվություն տրամադրի այդ նշանակված ավիաընկերությանը:

5. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան թռիչքների թույլտվությունը ստանալուց հետո, նշանակման մեջ նշված ժամկետից հետո, այդ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է սկսել համաձայնեցված չվագծերի շահագործումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։