Անցնել բովանդակությանը

Հոդված 11. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

1. Պայմանավորված չվագծերի շահագործումը ապահովելու համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը փոխադարձության հիման վրա իրավունք է ստանում սահմանված երթուղու վայրերում, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչության աշխատակազմը պետք է կազմված լինի Պայմանավորվող կողմի քաղաքացիներից: Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները միմյանց հետ համաձայնեցնում են այդ աշխատակազմերի քանակը: Այս աշխատակազմը պետք է ենթարկվի մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է համաձայնեցված չվագծերի արդյունավետ շահագործման համար օժանդակի և անհրաժեշտ հնարավորություններ տրամադրի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչությանը և նրա աշխատակազմին:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանավորված չվագծերը շահագործող անձնակազմը պետք է կազմված լինի հիշյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիներից: Եթե որևիցե Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն մտադիր է պայմանավորված չվագծերը շահագործող անձնակազմի մեջ ընդգրկել այլ երկրի քաղաքացիներին, այն պետք է նախօրոք ստանա մյուս Պայմանավորվող կողմի համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։