Հոդված 15. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ և ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հոդված 15. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ և ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ճանաչի օդանավի թռիչքային պիտանիության վկայականները և մյուս փաստաթղթերը, որոնք մյուս Պայմանավորվող կողմը տրամադրել է սույն Համաձայնագրով սահմանված երթուղիների ու չվագծերի շահագործման նպատակով: Այն պահանջները, որոնց համապատասխան տրվում են նման վկայականները և արտոնագրերը, պետք է համապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայում սահմանված նվազագույն ստանդարտներին կամ գերազանցեն դրանք: