Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղով (այսուհետ` համաձայնեցրած չվագծեր) միջազգային կանոնավոր չվագծերի հաստատման և շահագործման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն սահմանված երթուղով պայմանավորված չվագծերը շահագործելիս օգտվելու է հետևյալ իրավունքներից.

ա) առանց վայրէջք կատարելու թռիչքների իրականացման մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով` այդ Կողմի ավիացիոն իշխանությունների սահմանած երթուղով,

բ) սահմանված երթուղու կետերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջքներ կատարելու ոչ առևտրային նպատակներով` միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ,

գ) սահմանված երթուղու վրա գտնվող վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջք կատարելը ուղևորներ նստեցնելու և իջեցնելու, փոստ և բեռներ բեռնելու և բեռնաթափելու նպատակով, որոնց փոխադրումը սկսվում է կամ վերջանում առաջին Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության սահմանված երթուղու վրա գտնվող վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, փոստի և բեռների, որոնց փոխադրումը սկսվում է կամ վերջանում երրորդ երկրի տարածքում, նստեցնելու, իջեցնելու, բեռնելու կամ բեռնաթափելու իրավունքը պետք է փոխհամաձայնեցվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։