Հոդված 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ և ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ և ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է, փոխադարձության հիման վրա, իրավունք ունենա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ստացված իր եկամուտները փոխանցել առաջին Պայմանավորվող կողմի տարածք:
2. Այդ եկամուտների փոխանցումը և փոխանակումը պետք է կատարվեն փոխարկելի տարադրամով և համապատասխանեն փոխանցման և փոխանակման օրվա սահմանված փոխարկելի արժույթին:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է դյուրացնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության եկամուտների փոխանցումը և փոխանակումը, ինչպես նաև օժանդակի այդ ավիաընկերության կողմից ընթացակարգերի պահպանման հարցերում: