Հոդված 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Պայմանավորվող կողմերը սերտ համագործակցության ոգով և աջակցությամբ ապահովում են սույն Համաձայնագրի պատշաճ կատարումը և նրա դրույթներին համապատասխանեցումը: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը ժամանակ առ ժամանակ կխորհրդակցեն միմյանց հետ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցություններ սույն Համաձայնագրի շրջանակներում: Եթե Պայմանավորվող կողմերը այլ որոշում չընդունեն, ապա նման խորհրդակցությունները պետք է սկսվեն հնարավորին չափ շուտ` հարցապնդումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում: