Հոդված 18. ՈւՂՂՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 18. ՈւՂՂՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Եթե մի Պայմանավորվող կողմը գտնում է, որ սույն Համաձայնագրի դրույթների կամ նրա Հավելվածի մեջ պետք է փոփոխություն մտցվի, ապա նա պետք է պահանջի խորհրդակցությունների անցկացում մյուս Պայմանավորվող կողմի հետ ցանկացած ժամանակ, և այդ խորհրդակցությունները կարող են անցկացվել քննարկման կամ նամակագրության միջոցով: Այդ խորհրդակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման մասին արված գրավոր հարցապնդման ամսաթվից իննսուն օրվա ընթացքում, եթե Կողմերը չպայմանավորվեն այդ ժամկետը երկարաձգելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խորհրդակցությունները կարող են անցկացվել նաև Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:
3. Սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի միջև դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակումից հետո: