Հոդված 22. ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 22. ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:
Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Պեկին քաղաքում 1996 թվականի մայիսի 5-ին, երկու բնօրինակով` հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման ընթացքում տարաձայնությունների դեպքում անգլերեն տեքստը գերակայում է:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 11-ից:
Հավելված
Ե ր թ ու ղ ի ն ե ր ի չ վ ա ց ու ց ա կ
1. Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերության կողմից շահագործվող համաձայնեցրած չվագծերի երթուղին պետք է լինի երկկողմանի.
Երևան կամ մեկ այլ վայր Հայաստանում-Պեկին կամ մեկ այլ վայր Չինաստանում:
2. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նշանակված ավիաընկերության կողմից շահագործվող համաձայնեցրած չվագծերի երթուղին պետք է լինի երկկողմանի.
Պեկին կամ մեկ այլ վայր Չինաստանում-Երևան կամ մեկ այլ վայր Հայաստանում:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է իր հայեցողությամբ բաց թողնել սահմանված երթուղու ցանկացած վայր` այն պայմանով, որ սահմանված երթուղին սկսվում է և վերջանում ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածքում:
Ծանոթություն:
Վայրը` Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև հետագայում համաձայնեցվելիք: