Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ, ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ, ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարելու կամ կասեցնելու թռիչքի թույլտվությունը, որը տրամադրված է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պահանջել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներից հետևյալ դեպքերում օգտվելիս.

ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նյութական սեփականության իրավունքը կամ իրական վերահսկողությունը պատկանում է Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի պահպանում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մյուս Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնցով տրամադրվել են այդ իրավունքները, կամ

գ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը շահագործման ընթացքում չի պահպանում սույն Համաձայնագրի պայմանները:

2. Բացառությամբ այն դեպքի, երբ իրավունքները դադարեցնելը, անհապաղ չեղյալ հայտարարելը, կասեցնելը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջները անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների կամ Պայմանավորվող կողմերի օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, Պայմանավորվող կողմերը կօգտվեն այդ իրավունքից միայն միմյանց միջև խորհրդատվություն անցկացնելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։