Հոդված 5. ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են միջազգային ավիաչվերթներում և օդագնացության մեջ ընդգրկված օդանավերի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու, ժամանման և մեկնման հարցերը, կկիրառվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու պահից մինչև տարածքից դուրս գալը:
2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, բեռի և փոստի, ժամանման, մնալու և մեկնման, բեռնման և բեռնաթափման, ինչպես նաև ներգաղթի, անձնագրերին, մաքսատանը, տարադրամի, առողջապահությանը և կարանտինին վերաբերող հարցերը, մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի նկատմամբ կկիրառվեն առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու պահից մինչև տարածքից դուրս գալը:
3. Մի Պայմանավորվող կողմի այլ համապատասխան օրենքներն ու կանոնները, որոնք վերաբերում են օդանավին, քաղաքացիական ավիացիայի ոլորտին, կկիրառվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում համաձայնեցված չվագծերը շահագործելիս:
4. ՈՒղիղ տարանցման ուղևորները, ուղեբեռը, բեռն ու փոստը, չլքելով օդանավակայանի տարածքը, որը նախատեսված է այդ նպատակի համար, պետք է ենթակա լինեն միայն պարզեցված հսկողության: