Հոդված 6. ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով համաձայնեցված չվագծերի շահագործման արդարացի և հավասար հնարավորություններ:
2. Պայմանավորված չվագծերը շահագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը այն նկատառումով, որ վնաս չհասցնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, որը շահագործում է այդ նույն երթուղու չվագիծը կամ նրա մի մասը:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից ցանկացած պայմանավորված չվագծով ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի Պայմանավորվող կողմերի տարածքների միջև իրականացվող փոխադրումների տարողությունը պետք է համապատասխանի տվյալ երթուղու տրանսպորտային պահանջներին:
4. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրականացնում է պայմանավորված չվագծով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների նստեցնելը և իջեցնելը, բեռի, ուղեբեռի և փոստի, բեռնումը և բեռնաթափումը, և դրանց ծավալները պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական սկզբունքներին.
ա) ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածք և տարածքից դուրս փոխադրումների պահանջներին,
բ) հաշվի առնելով, բացի Պայմանավորվող կողմերից, այլ երկրների կամ տարածաշրջանների, որոնց վրայով անցնում են պայմանավորված չվագծերը, որոնք շահագործվում են այդ երկրների ավիաընկերությունների կողմից, փոխադրումների պահանջարկը,
գ) տարանցիկ փոխադրումներին ներկայացվող պահանջները: