Հոդված 7. ԱՌևՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 7. ԱՌևՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տարողությունը, հաճախականությունը, օդանավի տեսակը և չվացուցակը պետք է փոխհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:
2. Վաճառքը իրականացնող գործակալությանը և վերգետնյա ծառայություններին վերաբերող հարցերը պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև և հաստատվեն Կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:
3. Ցանկացած Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն, ելնելով փոխադրումների պահանջարկից, կարող է դիմել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` սահմանված երթուղու լրացուցիչ հատվածի շահագործման խնդրանքով: Այսպիսի դիմումը պետք է ներկայացված լինի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին առնվազն երեք օր առաջ: Նշանակված ավիաընկերությունը այս շահագործումը կարող է սկսել այդ իշխանությունների համաձայնությունը ստանալուց հետո: