Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՍԱԿԱԳՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՍԱԿԱԳՆԵՐ

1. Կատարվող փոխադրումների համար գանձվող սակագները պետք է սահմանվեն ընդունելի չափերով` հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները, այդ թվում նաև շահագործման արժեքը, ընդունելի շահույթը, ծառայությունների բնույթը (արագությունը և սպասարկման մակարդակը), մյուս ավիաընկերությունների կողմից սահմանված սակագները` սահմանված երթուղիների կամ նրանց ցանկացած մասի շահագործման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև և հնարավորության կամ անհրաժեշտության դեպքում` այլ ավիաընկերությունների հետ, որոնք շահագործում են նույն սահմանված երթուղին կամ նրա ցանկացած մասը: Համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը այդ սակագները կիրառելուց առնվազն 60 օր առաջ: Դրանք ուժի մեջ կմտնեն այդ հաստատումից հետո:

3. Եթե Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները չեն կարող համաձայնության գալ որևիցե սակագնի վերաբերյալ, այդ դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է սահմանեն այդ սակագինը խորհրդակցությունների միջոցով:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության գալ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման կամ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան որևիցե սակագնի սահմանման հարցերում, ապա, համաձայն տվյալ Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթների, այս տարաձայնությունների կարգավորումը պետք է հանձնարարվի Պայմանավորվող կողմերին:

5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան` նոր սակագինը սահմանելիս նախապատվությունը կտրվի արդեն իսկ գործող սակագնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։