Հոդված 9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ և ԳԱՆՁՄԱՆ ՉԱՓԸ
Հոդված 9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ և ԳԱՆՁՄԱՆ ՉԱՓԸ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը պետք է իր տարածքում ապահովի սահմանված երթուղիներ շահագործելու նպատակով հիմնական և պահեստային օդանավակայաններ, օդագնացության միջոցներ, ինչպես նաև հաղորդակցության, օդագնացության, օդերևութաբանական և այլ օժանդակ ծառայություններ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից, օդանավակայանի և օդագնացության միջոցների շահագործման համար, արդարացի և տրամաբանորեն կգանձվեն գումարներ, որոնց չափը կսահմանեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները: Այդ գումարների չափը չպետք է գերազանցի ցանկացած այլ ավիաընկերությունից կատարվող գանձումները, որը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացնում է նույն միջազգային փոխադրումները և օգտվում է նույն օդանավակայանից և օդագնացության միջոցներից: