Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային տարածքից ծագող և մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման և /կամ ներմուծման նկատմամբ համարժեք ներգործություն ունեցող մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ չեն կիրառվում: Համաձայնեցված ապրանքացանկի նկատմամբ տվյալ առևտրային գործելակարգից բացառությունը ձևակերպվում է փաստաթղթերով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են, եթե Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ համարեն:
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամանակամիջոցում Պայմանավորվող կողմերի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են ապրանքների ծագման երկրի բնորոշման` 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Կանոններով որոշված ապրանքները` հաստատված Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ: