Հոդված 13
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումների փոխանակման օրվանից սկսած և ուժի մեջ կմնա մինչև 12 ամիս լրանալը այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում կուղարկի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի դրույթները դրա գործողությունը դադարեցնելուց հետո կկիրառվեն երկու երկրների ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև կնքված, բայց դրա գործողության ժամանակաշրջանում չկատարված պայմանագրերի նկատմամբ:
Կատարված է Կիև քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի դեկտեմբերի 18-ից: