Հոդված 2
Հոդված 2
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ`
- սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չի հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք գերազանցում են այն համապատասխան հարկերն ու գանձումները, որոնցով հարկվում են ներքին արտադրության համանման ապրանքները կամ երրորդ երկրի ծագում ունեցող ապրանքները,
- մյուս Պայմանավորվող կողմի ծագում ունեցող ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրումների նկատմամբ, ինչպես նաև վճարումների ու վճարումների փոխանցման նկատմամբ չի կիրառի այլ կանոններ, քան այն կանոնները, ինչպիսիք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ: