Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայման է և աշխատանքի միջազգային բաժանման և կոոպերացման համակարգի մեջ մտնելու ընթացակարգի էական տարր:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրների մաքսային տարածքի ծագում ունեցող և մեկ ուրիշ Պայմանավորվող կողմի կամ ցանկացած երրորդ երկրի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումն իր տարածքով և արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին կտրամադրի տարանցման ապահովման համար անհրաժեշտ իր ունեցած բոլոր միջոցներն ու ծառայությունները ոչ ավելի պակաս պայմաններով, քան այն պայմաններն են, որոնցով նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրվում են սեփական արտահանողներին, ներմուծողներին կամ ցանկացած երրորդ պետության արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին:

2. Պետությունների տարածքով ապրանքների անցման կարգը և պայմանները կարգավորվում են փոխադրումների միջազգային կանոններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։