Հոդված 6
Հոդված 6
Երկկողմ տնտեսական հարաբերությունների սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային ընթացակարգերի անցկացման համար Պայմանավորվող կողմերը կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության իննանիշ միասնական ապրանքացանկը (ԱՏԳ ԱՑ)` հիմնված ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Եվրոպական տնտեսական համագործակցության սակագնավիճակագրական համակցված ապրանքացանկի վրա: Ընդ որում Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում իրենց սեփական կարիքների համար ապրանքացանկը զարգացնում են ինը նիշերի շրջանակներից դուրս:
Ապրանքացուցակի չափանմուշ մտցնելն իրականացվում է փոխհամաձայնեցված հիմքով` համապատասխան միջազգային կազմակերպություններում ունեցած ներկայացուցչությունների միջոցով: