Հոդված 4
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կանոնավոր հիմունքներով տեղեկություն կփոխանակեն`
- տնտեսական գործունեության հետ կապված օրենքների և այլ նորմատիվ ակտերի, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկային, բանկային և ապահովագրական գործունեության և ֆինանսական այլ ծառայությունների գծով, տրանսպորտային ու մաքսային հարցերի գծով, ներառյալ` մաքսային վիճակագրությունը:
Պայմանավորվող կողմերն անհապաղ միմյանց հաղորդում են ազգային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա:
Պայմանավորվող կողմերի լիազոր մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկության փոխանակման կարգը: