Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:
Պայմանավորվող կողմերը կձգտեն խուսափել փոխադարձ առևտրում բախումնային իրավիճակներից:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի, որ իր տարածքում լինեն արբիտրաժային որոշումները ճանաչելու և ի կատար ածելու արդյունավետ միջոցներ: