Հոդված 3
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը փոխադարձ առևտրում ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների արտահանման և /կամ ներմուծման նկատմամբ խտրական միջոցառումներ կիրառելուց, քանակական սահմանափակումներ կամ դրանց համարժեք միջոցներ մտցնելուց:
Կողմերը կարող են միակողմանի կարգով քանակական կամ ուրիշ առանձնահատուկ սահմանափակումներ սահմանել, միայն թե` խելամիտ շրջանակներում և խիստ որոշակի ժամկետով:
Տվյալ սահմանափակումները պետք է բացառիկ բնույթ կրեն և կարող են կիրառվել միայն ՍԱԳՀ-ի շրջանակներում համաձայնագրերով նախատեսված դեպքերում:
Պայմանավորվող կողմը, որը սույն հոդվածին համաձայն, քանակական սահմանափակումներ է կիրառում, պետք է հնարավորության դեպքում մյուս Կողմին վաղօրոք լիակատար տեղեկություն տա հիշյալ սահմանափակումները մտցնելու հիմնական պատճառների, ձևերի և ենթադրյալ ժամկետների մասին, որից հետո կնշանակվեն խորհրդակցություններ: