Հոդված 8
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի` միջազգային պրակտիկայում ընդունված այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունքին, ինչպիսիք նա անհրաժեշտ է համարում իր շահերի պաշտպանության համար, կամ որոնք պարտադիր են այն միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակիցն է նա կամ մտադիր է դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`
ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկությանը,
զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,
պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,
միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի ու սարքավորումների մատակարարումներին,
հասարակական բարոյականության, հասարակական կարգի պաշտպանությանը,
արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,
ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին ու քարերին,
մարդկանց, կենդանիների և բույսերի պաշտպանությանը: