Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունները նշանակում են.
«մաքսային օրենսդրություն»` Կողմերի իրավական նորմերի ամբողջությունը, որը կարգավորում է ապրանքների ներմուծումը, արտահանումը, տարանցումը, ուղևորների ձեռքի իրերը և ուղեբեռները, արտարժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումները, մաքսերի, հարկերի և այլ վճարումների գանձումը, արտոնությունների տրամադրումը, արգելքների և սահմանափակումների հաստատումը, ինչպես նաև Կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
«մաքսային ծառայություններ»` Կողմերի մաքսային կենտրոնական մարմինները,
«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության խախտում կամ խախտման փորձ,
«անձ»` ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
«թմրամիջոցներ»` նյութեր, որոնք մտցված են 1961 թվականի թմրամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի կողմից ընդունված թմրամիջոցների անվանացանկ` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ,
«հոգեներգործող նյութեր»` նյութեր, որոնք մտցված են 1971 թվականի թմրամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի կողմից ընդունված հոգեներգործող նյութերի անվանացանկ` հետագա փոփոխություններով հանդերձ: