Հոդված 6. ՎԱՃԱՌՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 6. ՎԱՃԱՌՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Վաճառողը պարտավոր է ապահովել`
ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-7-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ հոդվածի 6-րդ մասով, 5.2-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով և 5.3-րդ հոդվածով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.
գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, իսկ առանց հսկիչ դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում` ապրանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձևի, փաստաթղթի տրամադրումը.
դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.
ե) սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը:
2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել`
ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.
բ) օրենքով սահմանված դեպքերում վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:
3. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն:
(6-րդ հոդվածը խմբ. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-74-Ն, 19.03.12 ՀՕ-146-Ն, 21.12.17 ՀՕ-267-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն, փոփ. 02.05.24 ՀՕ-214-Ն)