Հոդված 14. վԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ և ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հոդված 14. վԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ և ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից տրված կամ վավերացված և դեռևս ուժի մեջ գտնվող օդագնացության պիտանելիության վկայականները, իրավազորության վկայականները և հավաստագրերը պետք է պիտանի ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմից` պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով` պայմանով, որ այն պահանջները, որոնց համաձայն այդ վկայականները և հավաստագրերը տրվել կամ պիտանի են ճանաչվել, համապատասխանում են Կոնվենցիայից բխող հնարավոր հաստատվելիք չափանմուշների նվազագույնին կամ բարձր են դրանցից:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է վերապահում մերժել ճանաչելու իր քաղաքացիներին մյուս Պայմանավորվող կողմից տրված իրավազորության վկայականները և հավաստագրերը այն դեպքում, երբ դրանց տերերը թռիչքներ են կատարելու իր սեփական տարածքի վրայով: