Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել թռիչքների իրավունքները կամ դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում տրամադրված իրավունքների իրագործումը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրագործման համար.

ա) բոլոր դեպքերում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության կամ ավիաընկերությունների հիմնական սեփականությունն ու իրական վերահսկողությունը պատկանում են այդ Պայմանավորվող կողմին կամ նրա համաքաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի պահպանում այդ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքները ու կանոնները, կամ

գ) եթե այդ ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները ինչ-որ կերպ չեն պահպանում սույն Համաձայնագրում նշված պայմանները:

2. Երբ չեղյալ հայտարարումը, դադարեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների անմիջապես կատարման պահանջը անհրաժեշտ չեն համարվում օրենքների և կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա իրավունքը, որի մասին խոսվում է այս կետում, կօգտագործվի միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։