Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով, իրավունք ունի նշանակելու մեկ կամ ավելի ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերը իրականացնելու նպատակով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է գրավոր ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները այլ ավիաընկերությամբ կամ ավիաընկերություններով փոխարինելու մասին:

3. Տվյալ ծանուցումն ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմը պետք է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով առանց հապաղման տրամադրի նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին համապատասխան թռիչքների թույլտվություններ:

4. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույց, որ նա կարող է բավարարել այն օրենքներին ու կանոններին վերաբերող պայմանները, որոնք սովորաբար կիրառվում են միջազգային օդային հաղորդակցություններում այդ մարմինների կողմից` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված թռիչքի թույլտվության տրամադրումը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կգտնի նշանակված ավիաընկերության իրավունքների օգտագործման ժամանակ, որոնք նշված են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով, ցանկացած դեպքում, երբ նշված Պայմանավորվող կողմը չունի այն բանի ապացույցներ, որ այդ ավիաընկերության հիմնական սեփականությունը և իրական վերահսկողությունը պատկանում են ավիաընկերությանը նշանակող Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:

6. Նշանակված և այդպիսով թույլտվություն ստացած ավիաընկերությունը կարող է ցանկացած պահի սկսել պայմանագրային չվագծերի շահագործումը` պայմանով, որ սույն Համաձայնագրի 6-րդ և 9-րդ հոդվածների համաձայն հաստատված սակագները և չվացուցակը ուժի մեջ են մտնում այդ հաղորդակցության առնչությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։