Հոդված 16. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ
Հոդված 16. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ
1. Համաձայն միջազգային օրենքով նախատեսվող իրենց իրավունքների և պարտավորությունների` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակին ուղղված իրենց փոխադարձ պարտավորությունները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Առանց ընդհանուր առմամբ սահմանափակելու միջազգային իրավունքի ներքո իրենց իրավունքները և պարտականությունները` Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես գործեն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավի վրա կատարված հանցագործությունների և այլ արարքների մասին» Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված«Օդանավի անօրինական զավթման խափանման մասին» Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Օդանավի անօրինական զավթման խափանման մասին» Կոնվենցիայի, 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» Արձանագրության և նույն բնագավառի այլ միջազգային փաստաթղթերի համաձայն, որոնք ապագայում կարող են վավերացնել Պայմանավորվող կողմերը` դրույթների համաձայն:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է մեկը մյուսին տրամադրեն ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու քաղաքացիական օդանավի անօրինական զավթումը և այդ օդանավի, նրա ուղևորների, անձնակազմի, օդակայանների և օդագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները և որևէ այլ սպառնալիք քաղաքացիական օդագնացության անվտանգությանը:
3. Պայմանավորվող կողմերը գործում են Ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների համապատասխան դրույթներով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներ ծառայող ավիացիայի անվտանգության դրույթներին համապատասխան, այն չափով, որքանով այդ անվտանգության դրույթները կիրառելի են Կողմերի համար: Նրանք պետք է պահանջեն, որ իրենց գրանցման օդանավերի շահագործողները, օդանավերի շահագործողները, որոնց գործունեության կամ մշտական գտնվելու վայրը գտնվում է իրենց տարածքում, և միջազգային օդանավակայանների շահագործողները իրենց տարածքում նույնպես գործեն համաձայն ավիացիոն անվտանգության դրույթների և պահանջների:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է պահանջել օդանավեր շահագործողներից սույն Համաձայնագրի 3-րդ կետում նշված Ավիացիոն անվտանգության դրույթների և պահանջների պահպանումը, որոնք նախատեսվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի և այդ տարածք մտնելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի բավարար միջոցառումների կիրառումն իր տարածքում օդանավը և ուղևորներին ստուգելու, անձնակազմին, ձեռքի իրերը, ուղեբեռը, բեռը և օդանավի պահեստավորման բաժանմունքները պաշտպանելու ուղղությամբ` մինչ ուղևորների նստեցումը և օդանավի բեռնումը և դրանց ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նաև բարեհաճ մոտեցում է ցուցաբերում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանքի` ձեռնարկելու հատուկ անվտանգության միջոցառումներ որևէ կոնկրետ վտանգի դեպքում:
5. Քաղաքացիական օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացության սարքավորումների անօրինական զավթման, պատահարի կամ պատահարի սպառնալիքի դեպքում Պայմանավորվող կողմերը աջակցում են մեկը մյուսին` դյուրացնելով հաղորդակցությունը և ձեռնարկելով այլ համապատասխան միջոցառումներ` նպատակաուղղված նման պատահարի կամ դրա սպառնալիքի արագ և անվտանգ վերացմանը: