Անցնել բովանդակությանը

Հոդված 7. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ և ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ և ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիման վրա, իր ազգային օրենքի թույլատրած հնարավոր լրիվ չափով, մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավերն իր տարածք մուտք գործելիս կազատի ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, ակցիզային հարկերից և օդանավերի, վառելանյութի, քսայուղերի, սպառվող տեխնիկական մատակարարումների, պահեստամասերի (ներառյալ շարժիչները), կանոնավոր օդանավային գույքը, օդանավային պահեստավորումների (ներառյալ թռիչքի ընթացքում սահմանափակ քանակությամբ ուղևորներին վաճառքի համար նախատեսված ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, ըմպելիքները և այլ մթերքներ) և այլ առարկաների` նախատեսված միայն օդանավերի սպասարկման համար, օդանավի տեսչական վճարներից և այլն, ինչպես նաև ավիատոմսերի, փաստաթղթերի և ավիաընկերության տպագրական նյութերի, որոնք կրում են ընկերության տարբերանշանը, ներառյալ գովազդային նյութերը, որոնք անվճար բաժանվում են ավիաընկերության կողմից:

2. Սույն հոդվածով նախատեսված ազատումը պետք է կիրառվի սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաների նկատմամբ, բացառությամբ առաջարկված սպասարկումների գանձումներից.

ա) Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար ներմուծված,

բ) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի մեջ` մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելու կամ այդ տարածքից մեկնելու ընթացքում գտնվող,

գ) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերցված և պայմանագրային չվագծերի շահագործման ընթացքում օգտագործման համար նախատեսված, անկախ այն բանից, որ այդ առարկաները կօգտագործվեն կամ կսպառվեն ամբողջությամբ կամ մասնակիորեն կամ կօգտագործվեն ազատումը թույլատրող Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ այդ առարկաները չեն օտարվի նշված Պայմանավորվող կողմի տարածքից:

3. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավերի կանոնավոր օդագնացային սարքավորումը, ինչպես նաև ապրանքներն ու պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների թույլտվությամբ: Նման դեպքում դրանք կարող են տեղակայվել նշված իշխանությունների վերահսկողության ներքո` մինչև դրանց վերաառաքումը կամ տնօրինումը` մաքսային կանոններին համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։