Անցնել բովանդակությանը

Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով, և եթե կոնտեքստը չի պահանջում այլ մեկնաբանում.

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան, որը բացվել է ստորագրման համար Չիկագոյում` 1944 թվականի դեկտեմբերի 7-ին և ներառում է ցանկացած Հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համաձայն, և ցանկացած ուղղում Կոնվենցիայի Հավելվածներում, որը բխում է 90-րդ և 94-րդ հոդվածներից` այնքանով, որքանով տվյալ Հավելվածները և ուղղումները ուժի մեջ են մտել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի համար էլ,

բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է. Հայաստանի Հանրապետության պարագայում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, իսկ Բուլղարիայի Հանրապետության պարագայում` տրանսպորտի նախարարություն` ի դեմս քաղաքացիական ավիացիայի վարչության, կամ երկու դեպքում էլ` ցանկացած անձ կամ մարմին, որը պատշաճորեն լիազորված է իրականացնելու նշված իշխանությունների կողմից ներկայումս իրագործվող գործառույթները,

գ) «նշանակված ավիաընկերություն կամ ավիաընկերություններ» տերմինը նշանակում է ավիաընկերություն կամ ավիաընկերություններ, որոնք նշանակվել և լիազորվել են` համաձայն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի,

դ) «տարածք» տերմինը պետության առնչությամբ նշանակում է տվյալ պետության ինքնիշխանության տակ գտնվող հողային տարածությունները, տարածքային և ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածությունը,

ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն կամ ավիաընկերություններ» և «կանգառ ոչ առևտրական նպատակներով» տերմինները ունեն, համապատասխանաբար, այնպիսի իմաստներ, որոնք նշված են Չիկագոյի Կոնվենցիայի 96-րդ հոդվածում,

զ) «պայմանագրային չվագծեր» և «սահմանված երթուղիներ» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, կանոնավոր օդային հաղորդակցության երթուղիները` նշված սույն Համաձայնագրի Հավելվածում,

է) «տարողություն» տերմինը օդանավի առնչությամբ նշանակում է օգտակար բեռնվածությունը` արտահայտված ուղևորների նստատեղերի կամ բեռի քանակությամբ, որն այդ օդանավը կարող է ընդունել երթուղում կամ երթուղու հատվածում,

ը) «տարողություն» տերմինը սահմանված օդային չվագծի առնչությամբ նշանակում է նման հաղորդակցությունում օգտագործվող օդանավի տարողությունը` բազմապատկած որոշակի ժամանակահատվածում և երթուղում կամ երթուղու հատվածում այդ օդանավի կողմից իրականացված թռիչքների հաճախականությամբ,

թ) «սակագին» տերմինը նշանակում է ուղևորների, բեռների տեղափոխման համար վճարվելիք գները և այդ գների կիրառման պայմանները` ներառյալ լրացուցիչ ծառայությունների գները և պայմանները, բացառելով փոստի տեղափոխման համար վճարումները:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածը համարվում է նրա անբաժանելի մասը և Համաձայնագրին ցանկացած վկայակոչում ներառում է Հավելվածը և ուղղումները, բացառությամբ այստեղ այլ կերպ նախատեսվածի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։