Հոդված 10. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ և ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 10. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ և ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների պահանջով նրանց կտրամադրեն այնպիսի պարբերական կամ այլ վիճակագրական տվյալներ, որոնք կարող են ողջամտորեն պահանջվել պայմանագրային չվագծերում առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից ներդրված տարողության վերանայման նպատակով: Այդ տվյալները պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունները պայմանագրային չվագծերում փոխադրումների ծավալի որոշման համար, ինչպես նաև նրանց ծագումը և նշանակումը: