Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին պետք է փոխադարձության հիման վրա թույլատրվի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պահել իրենց ներկայացուցիչներին, առևտրային, գործառնական և տեխնիկական անձնակազմեր, որոնք պահանջվում են պայմանագրային չվագծերի շահագործման ապահովման համար: Այդ անձնակազմը կարող է բաղկացած լինել երկու Պայմանավորվող կողմերի քաղաքացիներից:

2. Ներկայացուցչության անձնակազմի պահանջները կարող են, նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների տեսանկյունից, բավարարվել իր սեփական անձնակազմով կամ այդ կազմակերպության ընկերության կամ ավիաընկերության, որոնք գործառնում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և լիազորված են իրականացնելու նման ծառայություններ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ծառայությունների օգտագործմամբ:

3. Ներկայացուցիչները և անձնակազմերը պետք է ենթարկվեն մյուս Պայմանավորվող կողմի գործող օրենքներին և կանոններին և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է փոխադարձության հիման վրա և սեղմ ժամկետում սույն հոդվածի 1-ին կետում նշված ներկայացուցիչներին և անձնակազմերին տա աշխատանքային թույլատրություններ, վիզաներ և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։