Հոդված 13. ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 13. ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, որոնք կարգավորում են միջազգային օդագնացություն իրագործող օդանավի` իր սեփական տարածքի մուտքը և ելքը կամ նման օդանավի` իր տարածքի ներսում, և օդագնացությունը պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի նկատմամբ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի` իր տարածք ուղևորների, օդանավի անձնակազմի, ուղեբեռի, բեռների և փոստի մուտքի, մնալու, տարանցման և մեկնման օրենքները և կանոնները, ներառյալ մուտքի և ելքի, ներգաղթի և արտագաղթի, անձնագրային, մաքսային, արժութային կանոնները և սանիտարական միջոցառումները, պետք է պահպանվեն յուրաքանչյուր Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի կամ տարածքից մեկնման և այդ տարածքում գտնվելու ժամանակ:
3. Փոխադարձության հիման վրա Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման մեջ դրված օդանավերի անձնակազմերից չեն պահանջի մուտք գործելու, տարածքում մնալու և այնտեղից ելքի վիզաներ, երբ նրանք վերադառնում են նույն թռիչքով` հետադարձ երթուղով: Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ անձնակազմը, օդանավի տեխնիկական վիճակից կամ բժշկական պայմաններից ելնելով, ստիպված է մնալ երկրում և վերադառնալ հաջորդ թռիչքով: