Անցնել բովանդակությանը

Հոդված 15. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ և ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ և ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի կիրառել կամ թույլատրել, որ օդակայանների և օդագնացության սարքավորումների օգտագործման համար կիրառվեն արդարացի և չափավոր գանձումներ` պայմանով, որ այդ գանձումները չպետք է ավելի բարձր լինեն, քան միջազգային օդային հաղորդակցություններում զբաղված այլ ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից վճարվածը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի նախնական խորհրդակցություններ իր գանձումները սահմանող իրավասու կազմակերպությունների և ծառայություններն ու սարքավորումներն օգտագործող ավիաընկերության կամ ավիաընկերությունների միջև (և այնտեղ, որտեղ դա հնարավոր է, նաև ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցիչների միջոցով): Նոր գանձումների առաջարկության դեպքում համապատասխան ծանուցում պետք է տրվի ծառայության օգտագործողներին մինչ փոփոխությունների կատարումը, իրենց տեսակետները արտահայտելու հնարավորություն ընձեռելու համար:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է առավելություն տա իր սեփական կամ որևէ այլ ավիաընկերության կամ ավիաընկերությունների` նույն միջազգային օդային հաղորդակցությունում զբաղված մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների նկատմամբ` իր մաքսային, կարանտինի, արտագաղթի և նման այլ կանոնների կամ օդակայանների, դրանց կառույցների, օդանավի գետնավարելու և դրա հետ կապված` իր կողմից վերահսկելի, սարքավորումների կիրառման կապակցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։