Հոդված 18. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 18. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող ցանկացած վեճ պետք է կարգավորվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե նշված իշխանություններին չհաջողվի համաձայնության գալ, տարաձայնությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական ուղիներով: