Անցնել բովանդակությանը

Հոդված 19. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն, համաձայնեցված Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունից հետո` սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան, ուժի մեջ պետք է մտնի Պայմանավորվող կողմերից մեկը մյուսին նրա ընդունման վերաբերյալ դիվանագիտական հայտագրերից երկրորդի ստացման օրը:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածի ցանկացած փոփոխություն կարող է կատարվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների ուղղակի համաձայնությամբ: Համաձայնեցված փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն ավիացիոն իշխանությունների համատեղ որոշած օրը և պետք է հաստատվեն դիվանագիտական հայտագրերի փոխանակմամբ:

3. Այն դեպքում, երբ կկնքվի բազմակողմ համաձայնագիր կամ օդային տրանսպորտի կոնվենցիա, որոնց անդամ կլինեն երկու Պայմանավորվող կողմերը, ապա սույն Համաձայնագրի մեջ պատշաճ կերպով համապատասխան փոփոխություններ կկատարվեն, որպեսզի համապատասխանի այդ համաձայնագրի կամ կոնվենցիայի դրույթներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։