Անցնել բովանդակությանը

Հոդված 21. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցել Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր որոշման մասին: Միաժամանակ, այդպիսի ծանուցում պետք է անհապաղ հաղորդվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը: Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը մյուս Պայմանավորվող կողմի ծանուցման ստացման օրվանից 12 ամիս հետո, եթե չեղյալ հայտարարման մասին նշված ծանուցումը հետ չի կանչվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մինչև այս ժամկետի լրանալը:

2. Մյուս Պայմանավորվող կողմի ծանուցման ստացականի բացակայության դեպքում ծանուցումը պետք է ստացված համարվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից դրա ստացման օրվանից 14 օր հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։