Հոդված 22. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 22. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դիվանագիտական հայտագրերից երկրորդի ստացման օրվանից, որով Պայմանավորվող կողմերը տեղեկացնում են միմյանց իրենց իրավասու մարմինների կողմից իրենց երկրներում գործող օրենսդրությանը համաձայն դրա հաստատման մասին:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից երկու երկրների նկատմամբ դադարեցվում է ԽՍՀՄ կառավարության և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին 1969 թվականի հուլիսի 7-ին Սոֆիայում կնքված համաձայնագրի գործողությունը:
Ի վկայություն վերը շարադրվածի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով Պայմանավորվող կողմերի կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության տարակարծության դեպքում ռուսերեն տեքստը պետք է լինի գերակայող:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 6-ից:
Համաձայնագրի Հավելված
Ե Ր Թ ՈՒ Ղ Ի Ն Ե Ր Ի Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ