Հոդված 5. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՉՎԱԳԾԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՉՎԱԳԾԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին տրամադրվում են արդարացի և հավասար հնարավորություններ` իրենց համապատասխան տարածքների միջև սահմանված երթուղիներով համաձայնեցված պայմանագրային չվագծերի շահագործման համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները պայմանագրային չվագծերը շահագործելիս պետք է հաշվի առնեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահերը, որպեսզի վնաս չհասցնեն վերջիններիս փոխադրումներին, որոնք շահագործում են ավիագծի երթուղին ամբողջությամբ կամ մասնակիորեն:
3. Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող պայմանագրային չվագծերը պետք է համապատասխանեն սահմանված երթուղիներով փոխադրումների հասարակական պահանջներին և որպես առաջնային նպատակ պետք է ունենան այնպիսի տարողունակության ապահովումը` ողջամիտ բեռնվածության գործակցից ելնելով, որը համապատասխանում է ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածքի համար նախատեսված ուղևորների և բեռների, այդ թվում` փոստի, տեղափոխման ընթացիկ և ողջամտորեն կանխատեսվող պահանջների կատարմանը: Ուղևորների և բեռի, ներառյալ փոստը, որոնք օդանավ են վերցվել և բեռնաթափվել ավիաընկերությանը չնշանակած պետությունների տարածքներում սահմանված երթուղիների կետերում, տեղափոխման ապահովումը պետք է իրագործվի ընդհանուր սկզբունքներին համաձայն, որոնց համաձայն տարողունակությունը պետք է կախված լինի.
ա) ավիաընկերություն նշանակող Պայմանավորվող կողմի` դեպի նրա տարածք և տարածքից դուրս փոխադրումների պահանջներից,
բ) այն շրջանի փոխադրումների պահանջմունքներից, որոնցով անցնում է ավիաուղին, այդ տարածաշրջանի պետությունների ավիաընկերությունների կողմից շահագործվող ռեգիոնալ և տեղական չվագծերը հաշվի առնելով,
գ) պայմանագրային չվագծերի անվնաս և շահավետ շահագործման պահանջներից: