Անցնել բովանդակությանը

Հոդված 9. ՍԱԿԱԳՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. ՍԱԿԱԳՆԵՐ

1. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ նրա տարածքից փոխադրման համար կիրառվող սակագները յուրաքանչյուր պայմանագրային չվագծում պետք է սահմանվեն չափավոր մակարդակներով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը, փոխադրումների ստանդարտը (ինչպիսին են արագությունն ու հարմարավետությունը) և այլ ավիաընկերությունների սակագները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է հնարավորության դեպքում համաձայնեցվեն նշանակված ավիաընկերությունների միջև, այլ ավիաընկերությունների հետ, որոնք շահագործում են նույն երթուղին ամբողջությամբ կամ մասամբ, խորհրդակցելուց հետո և նման համաձայնությունը հնարավորին չափ պետք է ձեռք բերվի Միջազգային օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի սակագների սահմանված մեխանիզմի կիրառումով:

3. Այսպիսով, համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը նրանց ուժի մեջ մտնելու առաջարկված օրվանից առնվազն 45 օր առաջ: Հատուկ դեպքերում ժամանակի այս սահմանափակումը կարող է նվազեցվել ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:

4. Սակագների հաստատման մասին կարող է ներկայացվել ծանուցում: Եթե ավիացիոն նշված իշխանություններից ոչ մեկը, սույն հոդվածի նախորդ կետի համաձայն, ներկայացման օրվանից 30 օրվա ընթացքում չի արտահայտել իր անհամաձայնությունը 2-րդ կետին համապատասխան համաձայնեցված և սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն հաստատման ներկայացված սակագներին, ապա այդ սակագները համարվում են հաստատված: 3-րդ կետում նախատեսված ներկայացման ժամկետի կրճատման դեպքում ավիացիոն իշխանությունները կարող են համաձայնել, որ հաստատման ծանուցման ժամկետը պետք է լինի 30 օրվանից քիչ:

5. Եթե սակագինը չի կարող համաձայնեցվել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կամ 3-րդ կետի համաձայն կիրառելի ժամկետի ընթացքում կամ 4-րդ կետի դրույթների համաձայն, ավիացիոն իշխանություններից մեկը ծանուցում է ցանկացած համաձայնեցված սակագին չհաստատելու մասին, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է գործադրեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի սահմանեն սակագինը փոխադարձ համաձայնությամբ` սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն:

6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող որոշել որևէ սակագին, համաձայն սույն հոդվածի 5-րդ կետի, վեճը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագինը ուժի մեջ է մնում մինչև նոր սակագնի հաստատումը: Սակայն ցանկացած սակագնի գործողություն կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 12 ամիս` նրա գործողության ժամկետի ավարտման օրվանից սկսած:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։