Հոդված 2
Հոդված 2
«Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան լիազորված է կատարել միջազգային փոխադրումներ:
«Ավտոտրանսպորտային (տրանսպորտային) միջոց» տերմինը նշանակում է.
1) բեռների փոխադրումների ժամանակ` բեռնատար ավտոմեքենա, կցորդով բեռնատար ավտոմեքենա, ավտոմոբիլային քարշակ կամ կիսակցորդով ավտոմոբիլային քարշակ, կիսակցորդ, որոնք գրանցված են Կողմերից մեկի տարածքում,
2) ուղևորների փոխադրումների ժամանակ` ավտոբուս, այսինքն` ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 8 նստատեղ` չհաշված վարորդինը, ինչպես նաև կցորդ` ուղևորների ուղեբեռները փոխադրելու համար, որոնք գրանցված են Կողմերից մեկի տարածքում:
«Թույլտվություն» (երթևեկության փաստաթուղթ) տերմինը նշանակում է փաստաթուղթ, որը Կողմերից մեկի ավտոտրանսպորտային միջոցին թույլատրում է մուտք գործել և դուրս ելնել մյուս Կողմի տարածքից:
«Քվոտա» տերմինը նշանակում է թույլտվությունների քանակ, որը ամեն տարի համաձայնեցվում է Կողմի իրավասու մարմինների կողմից:
«Կանոնավոր փոխադրումներ» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորների փոխադրումներ նախօրոք համաձայնեցված երթուղով, չվացուցակով և սակագնով` սկզբնական և վերջնական կետերի և կանգառների նշումով:
«Փակ դռներով փոխադրումներ» (զբոսաշրջային փոխադրումներ) տերմինը նշանակում է միևնույն կազմով ուղևորների խմբի փոխադրումներ նույն ավտոտրանսպորտային միջոցով, որը չի կատարում ուղևորների նստեցում և իջեցում նստեցման կետից վերադարձի կետ, ընդ որում այդ կետերը գտնվում են այն երկրի տարածքում, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը:
«Տարանցիկ փոխադրումներ» տերմինը նշանակում է մի Կողմի տարածքով ուղևորների և բեռների փոխադրումներ, որոնց դեպքում մեկնման և նշանակման կետերը գտնվում են այդ Կողմի տարածքից դուրս: