Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կողմերից ոչ մեկը չպետք է գանձի մուտքի կամ ելքի տուրք (ներառյալ մաքսային տուրքը) կամ հարկի տուրքերով կամ հարկերով իր տարածքում գտնվող մյուս Կողմի այն տրանսպորտային միջոցները, որոնք իրավասու մարմինների թույլտվությունների հիման վրա կատարում են պարիտետային կանոնավոր ուղևորատար և բեռնատար փոխադրումներ քվոտաների սահմաններում, բացի.

1) վճարովի ճանապարհների ցանցի ենթակառուցվածքի օգտագործման համար տուրքերից (ճանապարհների և կամուրջների օգտագործման տուրքեր)` այլընտրանքային անվճար ճանապարհների առկայության դեպքում,

2) գանձումներից, եթե տրանսպորտային միջոցի քաշը, չափը կամ բեռնվածությունը գերազանցում են Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված չափերը,

3) Կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցներից մյուս Կողմի տարածք մուտք գործելու համար գանձվող հարկից:

Կողմերից մեկի տրանսպորտային միջոցները մյուս Կողմի տարածքում սահմանված քվոտաներից դուրս փոխադրումներ կատարելիս չեն ազատվում հարկերից և վճարումներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։