Հոդված 30
Հոդված 30
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Դրա գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ տարով, եթե Կողմերից ոչ մեկը գործողության համապատասխան ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարընթերցման դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 6-ից: