Հոդված 5
Հոդված 5
Կողմերի կառավարությունների կողմից ստեղծվում է Կողմերի ներկայացուցիչներից կազմված խառը հանձնաժողով: Խառը հանձնաժողովի իրավասության մեջ մտնում է.
1) հսկողություն սույն Համաձայնագրի կատարման ընթացքի նկատմամբ,
2) թույլտվությունների փոխանակման ձևի, քանակի, ժամանակի և եղանակի որոշում,
3) Համաձայնագրում նշված իրավասու մարմինների միջև անմիջականորեն չկարգավորված հնարավոր հարցերի լուծման ուղղությամբ առաջարկությունների ուսումնասիրություն և մշակում,
4) սույն Համաձայնագրի շրջանակներում բոլոր այլ համապատասխան հարցերի քննարկում և դրանց կարգավորման հանձնարարականների մշակում,
5) փոխադրումներին վերաբերող երկկողմ համաձայնեցման ենթակա ցանկացած այլ հարցերի քննարկում:
Խառը հանձնաժողովը հավաքվում է անհրաժեշտության դեպքում Կողմերից մեկի խնդրանքով` Հայաստանի Հանրապետությունում կամ Վրաստանում:
Խառը հանձնաժողովի նիստերում քննարկման ենթակա օրակարգը Կողմերը պատրաստում են նախօրոք` վերոհիշյալ իրավասությունների շրջանակներում:
Խառը հանձնաժողովը կարող է առաջարկել կատարելու ուղղումներ սույն Համաձայնագրի ցանկացած հոդվածում և ներկայացնել դրանք իրավասու մարմինների հաստատմանը: